• Latest news

Դեմենցիայի բուժման համար նշանակվող որոշ դեղամիջոցներ կողմնակի լուրջ բարդություններ են  առաջացնում

20 ապրիլի, 2024  14:36

Բրիտանական բժշկական ամսագրում (BMJ) հրապարակված նոր ուսումնասիրության համաձայն, որոշ հակափսիխոտիկ  դեղամիջոցներ, որոնք նշանակվում են դեմենցիայով հիվանդների բուժման համար, կապված են լուրջ կողմնակի ազդեցությունների հետ, ներառյալ սրտի անբավարարությունը:

«Դեմենցիայով տառապող մարդկանց մոտ հակափսիխոտիկ դեղամիջոցների օգտագործումը կապված է մի շարք լուրջ կողմնակի ազդեցությունների հետ, ներառյալ՝ ինսուլտը, թրոմբի առաջացումը, սրտի կաթվածը, սրտի անբավարարությունը, կոտրվածքները, թոքաբորբը և երիկամների սուր ախտահարումը», - ասվում է հետազոտության մեջ:

Հետազոտողները պարզել են, որ վտանգն առավել մեծ է բուժման վաղ շրջանում, ինչը «ընդգծում է  բուժման վաղ փուլերում զգուշավորության մեծացման անհրաժեշտությունը»:

Նեյրոլեպտիկները, ինչպիսիք են ռիսպերիդոնը, քվետիապինը, հալոպերիդոլը և օլանզապինը,   սովորաբար նշանակվում են այնպիսի փսիխոտիկ խանգարումներ ունեցող հիվանդներին, ինչպիսին  շիզոֆրենիան է:

Դրանք նաև օգտագործվում են դեպրեսիան բուժելու համար, որը հատկապես դիմացկուն է այլ դեղամիջոցների նկատմամբ, ինչպես նաև թուլամտությամբ, ինչպիսին Ալցհեյմերի հիվանդությունն է,  տառապող հիվանդների բուժման համար:

Նեյրոլեպտիկ դեղամիջոցները չեն բուժում այս հիվանդությունները, այլ նախատեսված են որոշակի ախտանիշների, օրինակ՝ ագրեսիվ վարքի, վերացման համար:

Բուժման այս մեթոդները բուռն վեճեր են առաջացնում կողմնակի լուրջ ազդեցությունների հարուցման  և դրանց սահմանափակ արդյունավետության պատճառով:

Ֆրանսիայում, ինչպեսև Մեծ Բրիտանիայում, որտեղ անցկացվել է BMJ-ի հետազոտությունը, միայն ռիսպերիդոնը և հալոպերիդոլն են թույլատրված դեմենցիայի ախտանիշները բուժելու համար:



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել